Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բանակցությունների մեկնարկից առաջ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցով մենք վաղուց ենք զբաղվում, ես նկատի ունեմ տարածաշրջանային անվտանգության հարցերը, նախ և առաջ նկատի ունեմ սիրիական ճգնաժամն՝ այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում, և այդ թեման ևս, իհարկե, մեր ուշադրությունից չի վրիպելու»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]