1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԳՄՍ նախարարությունն ու «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը քննարկում են «Բանվորի արձանի» վերականգման հարցը

ԿԳՄՍ նախարարությունն ու «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը 
քննարկում են «Բանվորի արձանի» վերականգման հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կայացավ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ հնարավոր է քանդակը լիարժեք վերականգնել կամ վանդալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ դարձնելով՝ այն ժամանակակից արվեստի օբյեկտ դարձնել:

«Արձանը եղել է քաղաքինը: Կարծում եմ՝ այս պարագայում հանրային քննարկումը շատ կարևոր է: Քննարկմանը մասնակցում են ճարտարապետներ, քանդակագործներ, իրենց խոսքն ամենաէականն է լինելու: Քննարկվելու է, թե որտեղ և ինչ տեսքով կտեղադրվի քանդակը, ինչ լուծումներ կստանա: Ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները: Վերականգման երկու տարբերակ կա՝ կամ լիարժեք վերականգնել, կամ վանդալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ դարձնելով՝ քանդակի մասերը արվեստի ժամանակից օբյեկտ դարձնել: Եթե որոշվի քանդակն ամբողջությամբ վերականգնել, շատ խնդիրների ենք բախվելու: Արձանի մեծ մասն ուղղակի չկա, մի մասն էլ վատ է պահպանված»,- նշեց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ քանդակն ամբողջությամբ վերականգնելու հետ կապված մտավախություններ ունեն: Վստահ չեն՝ արդյոք կգտնվի մեկը, որը կկարողանա նույնությամբ ստանալ քանդակի նախկին տեսքը:

«Հակված ենք նրան, որ քանդակը ժամանակակից լուծումներ ստանա, որով հնարավոր կլինի ցույց տալ մեր պատմության մի մասը: Հնարավոր կլինի նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ցույց տալ քանդակի նախկին և ներկա տեսքը: Մենք այս տարբերակին ենք հակված»,- ընդգծեց փոխնախարարը:

Քոչարյանը նշեց , որ մտադիր են քանդակը տեղադրել իր նախկին վայրում: Արա Հարությունյանի դուստր Սուսաննա Հարությունյանը համոզմամբ՝ արձանը պետք է տեղադրվի նույն վայրում՝ Շենգավիթում: Հարությունյանը ընդգծում է՝ կարևոր է նաև արձանի տեղորոշման խնդիրը:

Անվանի քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ՝ 1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը», որը ներկայացնում էր աշխատավոր մարդուն և իրականում թեմատիկ աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ: Այն դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ:

2004 թվականին մի քանի նվիրյալ անձանց որոնումների արդյունքում գտնվեցին «Բանվորի արձանի» հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Բանվորի» կերպարը դուրս բերվեց մոռացությունից՝ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։

«Բանվորի արձանի» մասնիկները գտնվել են Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակից ոչ այնքան հեռու մի տարածքում, որի սեփականատերերը երկար տարիներ պահպանել են հատվածները: Մինչև այնտեղ հասնելը արձանը կորուստներ է կրել. որոշ հատվածներ բացակայում են: Չկան մի ոտքը, իրանի դիմացի հատվածը, ձեռքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]