Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով. BFM

 Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով. BFM

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել 101 դեպարտամենտներից 93-ում՝ սաստիկ երաշտի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 62 դեպարտամենտներում հայտարարվել Է տագնապի կարմիր (ամենաբարձր) մակարդակ, որի դեպքում սահմանափակվում Է ջրի օգտագործումը «ցանկացած ոչ առաջնահերթային խնդիրների, այդ թվում գյուղատնտեսական կարիքների համար»: Օգտագործումը թույլատրվում Է սոսկ առողջապահության, անվտանգության, խմելու ջրի սպառման եւ հիգիենայի կարիքների ապահովման» նպատակներով:

Մյուս դեպարտամենտներում ֆերմերներին կարգադրվում Է ջրի օգտագործումը կրճատել 50 տոկոսով: Նաեւ մտցվում են այգիների ջրումների եւ ավտոմոբիլների լվացումների տեղային սահմանափակումներ: Երկրի կառավարությունն օգոստոսի 5-ին Twitter-ում հայտնել Է ճգնաժամային կենտրոնի բացման մասին:

«Ֆրանսիան ապրում Է ամենաչորային շրջանը դիտարկումների պատմության մեջ»,- նշել Է նախարարների կաբինետը: «Այս իրավիճակը կարող Է պահպանվել առաջիկա 15 օրվա ընթացքում»,- նախազգուշացրել Է կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am