1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ստեղծել ազգային վստահության խորհուրդ

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ստեղծել ազգային վստահության խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է ստեղծել ազգային վստահության խորհուրդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ ցուցակում ընդգրկված անձանց հետ քննարկումներ չի ունեցել և այն զուտ մշակած մեթոդաբանություն է: Նրա խոսքով՝ իր կազմած ցուցակը պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ կամ տարիներ անց` նոր ընտրությունների համար։

«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին, խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ, մարդիկ կլինեն, որ կասեն` ոչ։ Կան մարդիկ, որ կասեն` ես պետք է լինեմ»,– ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ներկայացրեց իր ցուցակը՝ Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]