1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ՊՆ-ն կրկին մատնանշել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

ՌԴ ՊՆ-ն կրկին մատնանշել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի 
խախտումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:

«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը  ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:

Օգոստոսի 2-ի տեղեկագրում նույնպես ՌԴ ՊՆ-ն մատնանշել էր, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժիմը խախտել էր Ադրբեջանը:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]