Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն օգոստոսի 4 – 7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում

ՉԺՀ-ն օգոստոսի 4 – 7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն օգոստոսի 4-ից մինչեւ 7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում, նահանգ, որը Տայվանի հետ բաժանում Է նեղուցը: Օգոստոսի 3-ին այդ մասին հաղորդել Է նահանգի ծովային անվտանգության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զինավարժանքները կսկսվեն օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն:

Դրանք տեղի կունենան նահանգի վեց ափամերձ շրջաններում, որոնց ստույգ կոորդինատները նշված են վարչության կայքում: Համապատասխան շրջաններում սահմանվում Է նավարկության ժամանակավոր արգելք: Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում մարտակարն հրաձգություններով նախորդ զինավարժանքերն անցկացվել են հուլիսի 30-ին: Օգոստոսի 2-ի երեկոյան Տայբեյի օդանավակայանում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի ինքնաթիռի վայրԷջքից հետո Չինաստանը հայտարարել Է մի ամբողջ շարք զինավարժանքների մասին մայրցամաքային մասի ամբողջ ափի երկայնքով, ինչպես նաեւ Տայվանի շուրջը մի քանի շրջաններում:

Ըստ որում զինավարժանքների վեց նշած գոտիներից երեքը գտնվում են այն ջրատարածքում, որոնք կղզու վարչակազմը համարում Է իր տարածքային ջրերը: Այդ շրջաններից մեկը հայտնվել Գաոսյունից՝ կղզու խոշորագույն նավահանգստից 20 կիլոմետրից պակաս հեռավորության վրա, որը գտնվում Է կղզու հարավ - արեւմտյան ափին: ՉԺՀ-ի մարտական հրամանատարության արեւելյան գոտին օգոստոսի 2-ի երեկոյից արդեն հեռահար հրետանիով հրաձգություններ Է կատարում Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ոչ միջուկային մարտական զորամասով կիրականացնի հրթիռների արձակումներ Տայվանից դեպի արեւելք ընկած ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]