Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Չինական Huawei ընկերությունը նպատակ ունի տեխնոլոգիաները ծառայեցնել մարդկանց կյանքը հեշտացնելուն

Չինական Huawei ընկերությունը նպատակ ունի տեխնոլոգիաները ծառայեցնել 
մարդկանց կյանքը հեշտացնելուն

ՊԵԿԻՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Հուավեյ» (Huawei) ընկերությունը նպատակ ունի տեխնոլոգիաների շարունակական զարգացմամբ ավելի հեշտացնել մարդկանց կյանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Huawei ընկերության գլխավոր գրասենյակ: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին չինական աշխարհահռչակ ընկերության ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Հիմնադրվելով ավելի քան 30 տարի առաջ՝ չինական ընկերությունն այժմ առաջատար դիրքերում է ամբողջ աշխարհում և շարունակում է զարգացման ուրույն ուղին:

Huawei-ն այժմ Չինաստանում հեռախոսային ցանցի ինտերնետ սպասարկման արագությունը հասցրել է մինչև 5G, սակայն չի պատրաստվում դրանով սահմանափակվել:

Զարգացման հետագա հեռանկարներում Huawei ընկերությունը ցանկանում է ստեղծել մարդկանց առողջությանը նպաստող տեխնոլոգիաներ, որոնք առավել կհեշտացնեն մարդկանց առօրյան:

Ըստ ընկերության՝ 5G ցանցը փոխում է առօրյա կյանքը, և այդ կերպ Huawei-ը հասել է ինովացիոն զարգացման այլ` առավել արդիական մակարդակի: Ընկերությունը երկրի քաղաքներից մեկի օդանավակայանում ներդրել է օդանավակայանի աշխատանքը հեշտացնող հատուկ տեխնոլոգիաներ. գործընթացը շարունակական է լինելու:

Ընկերությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև արևային էներգիայի ռացիոնալ օգտագործմանը:

Huawei ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին: Այն ներկայացված է աշխարհի 170 երկրում և ունի 195 հազարից ավել աշխատակից: Huawei-ն ամբողջ աշխարհում սպասարկում է երեք միլիարդ  մարդու:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]