Հասարակական

Կհիմնանորոգվեն Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը եւ ցանկապատը

1 րոպեի ընթերցում

Կհիմնանորոգվեն Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը եւ ցանկապատը

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը եւ ցանկապատը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից,, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 44 միլիոն 350 հազար դրամ, որի 80 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի շենքի առաջին հարկի կապիտալ նորոգում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, սանհանգույցի եւ արտաքին կոյուղու ցանցի կառուցում, ցանկապատի վերանորոգում, տարածքի բարեկարգում, բակի ասֆալտապատում։ Ծրագրի իրականացման արդյունքում մանկապարտեզը եւս 70 սան ընդունելու հնարավորություն կունենա՝ լավագույն եւ ժամանակակից շենքային պայմաններով։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում