Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սևան համայնքը ձեռք կբերի տրանսպորտային ու տեխնիկական նոր միջոցներ

Սևան համայնքը ձեռք կբերի տրանսպորտային ու տեխնիկական նոր միջոցներ

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2» ենթածրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքը ձեռք կբերի տեխնիկական նորագույն միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նպատակն է՝ համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:

Ծրագրի շրջանակներում դեռեւս փետրվար ամսին տեղի էր ունեցել ենթածրագրի գաղափարների հավաքագրման փուլը, որին հաջորդել է ենթածրագրի ընտրության ժողովը: Ժողովի ընթացքում ամենաշատ հավանության արժանացել էր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գաղափարը, որն էլ դարձել է ծրագրի առանցքը:

Օրեր առաջ ծրագրի շրջանակներում Սեւանի բիզնես կենտրոնում Սեւանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր համայնքային ընդհանուր ժողով, որին մասնակցում էին Սեւան քաղաքի եւ բնակավայրերի ներկայացուցիչները, ավագանու անդամներ:

«Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, տեղեկացրեց, որ հավանության է արժանացել համայնքի կողմից ներկայացված ծրագիրը , եւ ծրագրի շրջանակներում ներառվել են «Բելառուս» մակնիշի 2 տրակտոր, 2 ինքնաթափ բեռնատար, 1 գրեյդեր, 1 բուլդոզեր, 1 մինի փոշեկուլ տրակտոր: Ծրագրի ընդհանուր արժեքը 220 միլիոն դրամ է, որի 5 տոկոսը կազմում է  համայնքային ներդրումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]