Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ դպրոցականները Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում նվաճել են 2 բրոնզե մեդալ

Հայ դպրոցականները Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում նվաճել են 2 
բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս.) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս.)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս) և Էդուարդ Ավետիսյանը (12-րդ դաս.)։

ՀՀ թիմը ղեկավարել են Վահագն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Ֆրանսիան էր. առցանց մասնակցությունն ապահովել է «Քվանտ» վարժարանը։ Մրցույթին մասնակցել են 54 երկրների 209 աշակերտներ:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ, երրորդ օր՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Աշխարհագրության 17-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 բրոնզե մեդալի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]