Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու է Հարավային Կովկասի խաղաղ ապագային. պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու է Հարավային Կովկասի խաղաղ 
ապագային. պետդեպի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Թբիլիսիում կայացած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:

Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթների ընթացքում շփումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Վերջինների հետ օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասի համար խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի հասնելու  լավագույն տարբերակն է, և մենք շարունակելու ենք հնարավոր բոլոր տարբերակով աջակցել դրան»,- ասել է Փրայսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]