Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Պատրաստված է Չինաստանում»-ից մինչև «Խելամտորեն պատրաստված է Չինաստանում». ապագայի չինական տեսլականը

«Պատրաստված է Չինաստանում»-ից  մինչև «Խելամտորեն պատրաստված է 
Չինաստանում». ապագայի չինական տեսլականը

ՊԵԿԻՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պլանավորում է իր տնտեսական հզոր ներուժը ծառայեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում իր ուրույն տեղն ունենալուն՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու և դրանք համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղելու վրա:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրի շրջանակներում մասնակից լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեց Պեկինի Օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Յան Հունբոն:

Վերջինիս խոսքով` համաշխարհային տնտեսական տենդենցներից հետ չմնալով՝ Չինաստանն այժմ հետևողականորեն ձգտում է որակապես նոր մակարդակի հասցնել «Պատրաստված է Չինաստանում» պիտակը ստացած յուրաքանչյուր ապրանք, որը տարածում է ստանում աշխարհով մեկ:

Հունբոն նկատեց, որ «Պատրաստված է Չինաստանում» պիտակով ապրանքները տարածվում են աշխարհով մեկ, իսկ Չինաստանը «համաշխարհային ֆաբրիկայի ստատուս ունի, սակայն «համաշխարհային գործարան» համարվող երկրների համեմատ Չինաստանը կարելի է միայն «համաշխարհային արտադրության գործարան» համարել:

Նա նշեց, որ 2015 թվականին Չինաստանն առաջարկել է «Չինական արտադրություն-2025» ռազմավարությունը ՝ հույս ունենալով չինական արտադրանքը վերածել Չինաստանի «Խելացի արտադրության», ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել առկա դժվարություններն ու մարտահրավերները, որոնք են կախվածությունն էժան աշխատուժից, սեփական բրենդների բացակայությունը:

«Չինաստանն ուսումնասիրում է տնտեսական զարգացման նոր ճյուղ, որը հիմնված կլինի երկրի ներքին տնտեսական հզոր ներուժը արտաքին տնտեսական զարգացմանը ծառայեցնելունՉինաստանը քայլ է կատարում դեպի բարձրորակ տնտեսություն, որի հիմնասյուներից մեկը ինովացիոն տեխնոլոգիաներն են »,- նշում է Հունբոն:

Պրոֆեսորի կարծիքով` գլոբալիզացիոն հեռանկարների համատեքստում այժմ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Չինաստանում մեծ տեղ են հատկացնում ինովացիային:

«Չինաստանը եղել և մնում է արտադրողական մեծ ներուժ ունեցող երկիր: Այն շարունակում է ներդրողների համար պարարտ հող մնալ: Ապագան պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և ոչ միայն Չինաստանի, այլ ամբողջ աշխարհի տնտեսական հեռանկարները կապված են հենց ՏՏ ոլորտի հետ»,- ասաց  Հունբոն:

Պրոֆեսորը հավելեց նաև, որ Չինաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային պանդեմիան իր հսկայական ռեսուրսների շնորհիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]