Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չինացի վարպետը չինական կալիգրաֆիայի գաղտնիքներն է բացել լրագրողներին

Չինացի վարպետը չինական կալիգրաֆիայի գաղտնիքներն է բացել լրագրողներին

ԵՐԵՎԱՆ,  18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կալիգրաֆիան առանձնակի տեղ ունի  Չինաստանի ազգային մշակույթում: Այն հազարամյակների պատմություն  ունի և արտացոլում  է չինական պատմության ու մշակույթի բացառիկությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցն այս օրերին Չինաստանում է. նա մասնակցում է Չինական համաշխարհային մեդիա կենտրոնի կազմակերպած ծրագրին: Մասնագետները  ծրագրի մասնակից լրագրողների համար հատուկ վարպետության դաս անցկացրեցին՝ չինական վայելչագրության վարպետ Չեն Չենի ղեկավարությամբ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան կալիգրաֆիայի պատմությանը, առանձնահատկություններին ու տարբեր գրելաոճերին:

Չինական կալիգրաֆիայի հիմնական բաղադրիչներն են վրձինը, սևաներկը, թուղթը (որը ևս բազմատեսակ է լինում) և վրձնամանը:  Շուֆան (հեղ.` չինարեն վայելչագրություն) ընդգծում է դրա հեղինակ վարպետի աշխարհայացքը, գեղագիտական ճաշակը, բնավորությունը և փիլիսոփայությունը: Բացառիկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչպես է վարպետը բռնում վրձինը և աշխատում դրանով:

Չինական վայելչագրությունն ունի հինգ 5 հիմնական ոճ.

Չժինշու. Այս գրելաոճը ի հայտ է եկել մ.թ.ա. 8-3-րդ դարերում և եղել է պաշտոնական գրելաոճը Ցին Կայսրությունում : Այս գրելաոճն այնուհետև տարածվել է այն տարածքներում, որոնք նվաճել է Ցին Կայսրությունը:

Լիշու. Այս ոճը ի հայտ է եկել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսին՝ Ցին-Հան դինաստիայի շրջանում՝ որպես նամակներն ավելի արագ գրելու մեթոդ: Այս ոճը ստեղծվել է  Չժինշու ոճը փոփոխությունների ենթարկելու եղանակով:

Սինշու. Այս գրելաձևն ավելի հարմար է արագ նամակներ գրելու համար: Ընդունված է համարել, որ այս գրելաձևի հիմնադիրը Լյու Դեշենն է:

Ցաոշու. Այս անվանումը ստացել են չինական հիերոգլիֆները գրելու համար ընդունված ընդհանուր արագագիր ոճերը: Այս գրելաոճն իր հերթին ունի տարբեր ենթատեսակներ:

Կայշու. Այս գրելաոճը ի հայտ է եկել Հան դինաստիայի կառավարման շրջանում՝ Լիշու ոճի էվոլյուցիայի արդյունքում: Կայշու գրելաձևը լայն տարածում է ստացել, քանի որ ավելի հարմարավետ է և համապատասխանել  է մարդկանց առօրյա կյանքի պահանջներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]