Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը

Մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:

Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:

Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը,  աշխատել է «Огонек»  և «Юный техник» ամսագրերում:

Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:

Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին, կիսում կորստի ծանր վիշտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]