1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Fly One Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ

Fly One Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի 
հրամանատարի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:

«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,-ասել է Անանյանը:

Նա վստահեցրել է, որ ուղևորների ավիացիոն անվտանգությունը ավիաընկերության անսակարկելի առաջնահերթությունն է, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դա մնա այդպիսին: Անանյանը միաժամանակ ավիաընկերության կողմից  ներողամտություն է հայցել պատճառած անհարմարությունների համար:

Նա վստահեցրել է, որ անպայմանորեն կանեն հնարավորն ու անհնարինը, որ Fly One Armenia-ն դառնա հայ ժողովրդի ամենասիրելի թրենդներից մեկը:

Fly One Armenia-ն Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ է սկսել իրականացնել 2022 թվականի փետրվարի 2-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]