Հասարակական

Փրկարարները Հանրապետության տարբեր վայրերից 7 տեսակի օձ են տեղափոխել անվտանգ տարածք

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Հանրապետության տարբեր վայրերից 7 տեսակի օձ են տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 6-8-ը հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել:

«Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ ահազանգերը ստացվել են Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շղարշիկ գյուղում, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեվան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում