Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում  լուծում կտրվի  բազում խնդիրների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համոզված է, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բեգլարյանը նման համոզմունք հայտնեց Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ «Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկմանը:

Նա կարևորեց, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում: «Եվ՛ խորհրդանշական, և՛ կիրառական տեսանկյունից սա կարևոր էր մեզ համար՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայության շրջանում: Արդյունավետ էր ձևաչափի տեսանկյունից, որ ներառական մեթոդաբանություն էր ընտրված և հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ  տարբեր  տարիքային, սեռային, սոցիալական և այլ չափանիշերի  հիման վրա ներկայացված էին և հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների հետ կապված»,-ասաց Բեգլարյանը:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ հայկական Արցախի երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է: «Եվ կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի»,-հավելեց պետական նախարարը:

 «Ապագա Հայկականը»-ի միջոցառումը Արցախում կազմակերպվել է Արցախի կառավարության հետ համատեղ: «Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ «Ապագա Հայկականը»-ի հետ միասին բավականին լուրջ համագործակցություն ունենք և համոզված եմ, որ առաջիկա տարիներին համատեղ կկարողանանք բազում խնդիրների լուծում տալ»,-ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան և ինչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր  խնդիրը անվտանգությունն է: «Խոշոր հաշվով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն  է, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ  այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ, սակայն, սա համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]