Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ակնարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտության մասին

Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ակնարկել է Թուրքիայի նկատմամբ 
զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում իր ելույթում խոսել է Թուրքիայի մասին և ակնարկել, որ Թուրքիայի նկատմամբ պետք է զենքի էմբարգո կիրառել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական tekhaber.org-ը:

«Կա Թուրքիա, որը նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը, և նա բացահայտորեն կասկածի տակ է դնում մեկ այլ երկրի ինքնիշխանությունը, որը հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Սա այն խնդիրն է, որը եվրոպական երկրները պետք է ուշադիր դիտարկեն երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ իրենց որոշումներում և ընտրություններում»,-հիշեցնելով, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը, ասել է նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]