Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Էքստրա 3 ԳԲ»․ մատչելի գերարագ ինտերնետ Ucom շարժական կապի բաժանորդների համար

«Էքստրա 3 ԳԲ»․ մատչելի գերարագ ինտերնետ Ucom շարժական կապի բաժանորդների 
համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հուլիսի 7-ից Ucom շարժական կապի ծառայության կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների  բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալը սպառելուց հետո կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը  500 դրամով։

Առաջարկը հասանելի է շարժական կապի ծառայության Level Up 1700, Level 1700 մարզային, Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Յունիթի» փաթեթում ներառված Unity 1500 և Unity 3500 սակագնային պլանների բաժանորդներին։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը կարող են ակտիվացնել նաև հետվճարային Level Up 3000 և Unity 8000, Unity 7000 մարզային և Unity 9000 մարզային սակագնային պլանների բաժանորդները։

«Մեգաբայթերը սպառելուց հետո այսուհետ կարող եք չսպասել, թե երբ է ավարտվելու ընթացիկ ամիսը կամ 30 օրը, որպեսզի կրկին ստանաք Ձեր սակագնային պլանով նախատեսված ներառումները։  «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելով՝ Դուք կշարունակեք օգտվել կայուն և գերարագ ինտերնետից ամենուր», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Էքստրա 3 ԳԲ» փաթեթը 7 օրով ակտիվացնելու համար ընդամենն անհրաժեշտ է հավաքել *307#, իսկ ներառումները ստուգելու համար՝ *133#։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]