Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով. SADA-ի ղեկավարը տեսաուղերձ է հղել բասկետբոլի ազգային հավաքականին

Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով. SADA-ի ղեկավարը 
տեսաուղերձ է հղել բասկետբոլի ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր, Google-Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ի նախագահ Թոնի Սաֆոյանը տեսաուղերձ է հղել հավաքականին՝ շնորհավորելով Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։  

Հայաստանի հավաքականը հուլիսի 3-ին եզրափակչում 84։68 հաշվով պարտության մատնելով Մալթայի թիմին՝ նվաճեց չեմպիոնի գավաթը: NBA-ում 30 տարվա փորձով Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը հաղթել էր նաև Անդորրայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի թիմերին: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը, որը մեր հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի հետ միասին ընդգրկվել է մրցաշարի լավագույն հնգյակում։ 

«Ուզում եմ շնորհավորել բասկետբոլի Հայաստանի հավաքականին՝ FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու և ոսկին նվաճելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, մարզիչ Ռեքսին, Անդրեին և Քրիսին՝ լավագույն խաղացողի տիտղոսը նվաճելու համար: Հաճելի էր լինել այս ճանապարհի մի մասը։ Սա մեծ պատիվ էր, դուք ստիպեցիք ինձ և SADA-ում մեզ բոլորիս՝ հպարտություն զգալ։ Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով: Դուք ոգեշնչման աղբյուր եք հազարավոր երեխաների համար: Սա միայն սկիզբն է Հայաստանի բասկետբոլի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր տեսաուղերձում նշել է SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Սաֆոյանը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն էլ նշել է.  

«Այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց SADA-ի աջակցության։ Ինչպես գիտեք, Երևանում մեծ հաջողությամբ կայացավ SADA Cup մրցաշարը, և գավաթի խաղարկությունը մեծ արձագանք ստացավ։ Այս պահին մտածում ենք նման մրցաշարն ավանդական դարձնելու ուղղությամբ և ցանկանում ենք ավելի մեծ թվով մրցակիցների ընդգրկել։ Շուտով մեր գլխավոր հովանավոր SADA-ի հետ կքննարկենք՝ ինչ ֆորմատով է հնարավոր մյուս տարի անցկացնել նմանատիպ մրցաշար»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն այս տարի ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում առաջին տեղը նվաճելուց առաջ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն էր զբաղեցրել հունիսի 23-26-ին Երևանում երբևէ անցկացված առաջին «SADA Cup» միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաև թիմեր Սիրիայից, Իրանից և ԱՄՆ-ից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]