1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆունտ ստեռլինգը եւ Լոնդոնի բորսայի ինդեքսներն աճում են Ջոնսոնի պաշտոնաթողության մասին հաղորդումներից հետո

Ֆունտ ստեռլինգը եւ Լոնդոնի բորսայի ինդեքսներն աճում են Ջոնսոնի պաշտոնաթողության մասին հաղորդումներից հետո

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆունտ ստռելինգը եւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 առաջատար ինդեքսներն սկսել են աճել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումներից հետո: Այդ մասին են վկայում բորսայի սակարկությունների տվյալները, որոնք հրաապարակվել են հուլիսի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն բանից հետո, երբ բրիտանական արժույթը դոլարի նկատմամբ վաճառվում Էր վերջն երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակում, հուլիսի 7-ին Երեւանի ժամանակաով 13:04-ին կառավարության ղեկավարի պաշտոնաթողության մասին՝ Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներից հետո այն ամրապնդվել Է 0,3 տոկոսով՝ մինչեւ 1,1966 դոլար:

Աճել են նաեւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 գլխավոր ինդեքսները՝ համապատասխանաբար 1,2 տոկոսով եւ 0,9 տոկոսով: Ավելի վաղ Ջոնսոնի կաբինետը լքել Է առնվազն 54 մարդ, որոնց թվում չորս նախարարներ: Հուլիսի 6-ի երեկոյան կառավարության մի խումբ անդամներ անձնական հանդիպման ժամանակ վարչապետին կոչ են արել հեռանալու կամավոր եւ «արժանապատվությամբ»:

Այնուամենայնիվ Ջոնսոնը հայտարարել Է, թե մտադիր չԷ հեռանալու իր պաշտոնից: Սակայն հուլիսի 7-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ կառավարության ղեկավարն ազգին կդիմի ուղերձով, որտեղ կհայտարարի պաշտոնաթողության մասին: Վերջին ժամանակներս մի շաք սկանդալներ են բորբոքվել Ջոնսոնի շուրջը:

Վարչապետի վականիշը կտրուկ ընկել Է, երբ հրապարակվել Է տեղեկատվություն երեկույթների մասին, որոնք տեղի են ունեցել կառավարության ղեկավարի նստավայրում 2020 – 2021 թվականներին կորոնավիրուսային խիստ սահմանափակումների գործողության ժամանակ: Վարչապետը երկար ժամանակ ժխտում Էր իր իրազեկությունն ու մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն ավելի ուշ հայտնվեցին այդ երեկույթներին նրա մասնակցության ապացույցներ: Այդ շաքում վերջինը դարձավ պահպանողականների գլխավոր կուսակցական կազմակերպիչ Քրիս Փինչերի շուրջ սկանդալը: Նա, լինելով անսթափ, հետամտել Է երկու տղամարդու:

Հետագայում պարզվել Է, որ նախկինում Փինչերի նկատմամբ վարվել են հետաքննություններ սեռական ոտնձգությունների վերաբերյալ, բայց Ջոնսոնը, իմանալով այդ մասին, նրան առաջ Է տարել ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]