Թուրքիա է ժամանել Մալազիայի վարչապետը
14:35, 7 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում պաշտոնական արարողությամբ դիմավորել է պաշտոնական այցով Թուրքիա այցելած Մալազիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախատեսվում է երկու կողմերի հանդիպում նեղ կազմով, որին կհաջորդի առավել լայն կազմով հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը:
Նշվում է, որ քննարկման օրակարգում է լինելու երկկողմ հարաբերությունների կարգավիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նախատեսված է նաև համագործակցության համաձայնագրերի ստորագրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում