Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում «Հայ-ամերիկյան միասնական բարեգործական»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բացվել է համակարգչային դասասենյակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հայկուշ Բարսեղյանը, համակարգչային դասասենյակի հիմնանորոգմանը, կահավորմանն ու բացմանը նույն կազմակերպության հետ համագործակցությամբ նախորդել է մեկ այլ ծրագիր,  որի արդյունքում հիմնանորոգվել եւ կահավորվել է տարրական դասարանի մեկ դասասենյակ։ Տարրական դասարանի դասասենյակը հիմնանորոգվել եւ կահավորվել է 2022 թվականի մարտ ամսին, համակարգչային դասասենյակը՝ 2022 թվականին հունիս-հուլիս ամիսների ընթացքում։ Առաջին ծրագրի իրականացման համար ծախսվել է 2 միլիոն 500 հազար, երկրորդ ծրագրի իրականացման համար՝ 7 միլիոն 105 հազար դրամ։ Ծրագրերն իրականացվել են ամերիկահայ բարերարներ Գեւորգ եւ Սիրանուշ Իսկանյանների ֆինանսական միջոցներով։

«Մենք   «Հայ-ամերիկյան միասնական բարեգործական»  հասարակական կազմակերպության հետ շփում ստեղծել ենք մեր աշակերտներից մեկի ծնողի՝ Վազգեն Նիկողոսյանի միջոցով։ Առաջին ծրագրով պայմանավորվածություն ձեռք բերեցինք տարրական դասարանի դասասենյակը հիմնանորոգելու եւ կահավորելու ուղղությամբ։ Ամբողջովին նորոգվեց հատակը, պատերը,  տեղադրվեցին նոր  դուռ  ու լուսամուտներ, ձեռք բերվեցին նոր աշակերտական սեղան-նստարաններ, պահարան։ Ապա նույն կազմակերպությունից ստացանք երկրորդ առաջարկը՝ դպրոցի գրադարանը հիմնանորոգելու եւ կահավորելու մասին։ Սակայն, մեր առաջարկով եւ փոխադարաձ համաձայնությամբ, որոշեցինք հիմնանորոգել եւ կահավորել համակարգչային դասարանը։Այստեղ եւս տեղադրվեցին նոր դուռ ու պատուհաններ, դասասենյակը հիմնանորոգվեց ամբողջությամբ, եւ դպրոցը ստացավ 16 ժամանակակից համակարգիչ: Օրերս տեղի ունեցավ նաեւ դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս ձեռնարկի շնորհիվ արդեն մեր աշակերտները համակարգչին տիրապետելու լիարժեք հնարավորությունն են ձեռք բերում։ Մենք նաեւ ունենք վերապատրաստված ուսուցիչներ, ովքեր սիրով իրենց գիտելիքները կփոխանցեն մեր աշակերտներին։ Մնում է դասասենյակի համար ձեռք բերել էլեկտրոնային գրատախտակ, որի համար դիմելու ենք բարեգործների օգնությանը։  

Ի նշան շնորհակալության եւ բարեկամության՝ համակարգչային  դասասենյակը կոչվեց Գեւորգ եւ Սիրանուշ Իսկանյանների անունով»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]