Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բլինկենը Լապիդին հայտարարել է «սպառնալիքներին» դիմակայելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին

Բլինկենը Լապիդին հայտարարել է «սպառնալիքներին» դիմակայելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ:

Նրա խոսքով, «պետքատուղարը վարչապետին հավաստել Է, որ ԱՄՆ-ն անդրդվելիորեն նվիրված Է Իսրայելի հետ գործընկերային հարաբերություններին, նրա անվտանգության ապահովմանը եւ ընդհանուր սպառնալիքիներին հակազդմանը»: Պետքատուղարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է շուտով լինել Իսրայելում:

Մերձավորարեւելյան շրջագայությունը, որի շրջանակներում Միացյալ Նահանգների ղեկավարը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, կկայանա, ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տունը, հուլիսի 13 – 16-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]