Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դիլիջանի 2 թունելների նորոգման համար միջազգային մրցույթ է հայտարարվել

Դիլիջանի 2 թունելների նորոգման համար միջազգային մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այդ ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին:

«Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա  3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար 4.1 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

«Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար  5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասաց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]