Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հուլիսի 6-ին կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում՝ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]