Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայի վարչապետը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը

Նոր Զելանդիայի վարչապետը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ Է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել Է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը չկարողացավ պատշաճ կերպով արձագանքել Ռուսաստանի որոշմանը հատուկ ռազմական գործողություն սկսելու Ուկրիանիայի տարածքում, կազմակերպության դիրքորոշումը «բարոյապես անկարող» Էր, ինչը ժողովրդավարական երկրներին հարկադրեց որոնելու նոր մեխանիզմներ համախմբման եւ պատասխանի սեփական միջոցների համար:

«Բզմակողմ ինստիտուտները կատարյալ չեն, դրանք մեզ գցեցին դժվարին կացության մեջ եւ կգցեն, բայց երբ դրանք անհաջողություն են կրում, մեր առաջին քայլը միշտ պետք Է լինի միջոցների որոնումը ավելի ուժեղ դարձնելու դրանք: Նման անհաջողության ավելի լավ օրինակ չկա, քան ՄԱԿ-ի անընդունակությունը պատշաճ կերպով արձագանքելու Ուկրինայի հակամարտությանը: Մենք պետք Է բարենորոգենք ՄԱԿ-ը, որպեսզի հակամարտության դեպքում ստիպված չլինենք ապավինելու յուրաքանչյուր առանձին վերցված երկրի հակազմանն ու պատժամիջոցներին»,- կարծում Է Արդեռնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]