Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1860 թ. հուլիսի 7-ին ծնվել է Գուստավ Մալերը՝ ավստրիացի կոմպոզիտոր:

-1882 թ. հուլիսի 7-ին ծնվել է Յանկա Կուպալան՝ բելառուսների ազգային բանաստեղծ:

-1887 թ. հուլիսի 7-ին ծնվել է Մարկ Շագալը՝ ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ (մահ.՝ 1985 թ.):

-1930 թ. հուլիսի 7-ին մահացել է Արթուր Կոնան Դոյլը՝ անգլիացի գրող:

-1956 թ. հուլիսի 7-ին մահացել է Գոթֆրիդ Բենը՝ գերմանացի գրող (ծնվ.՝ 1886 թ.):

-1967 թ. հուլիսի 7-ին մահացել է Վիվիեն Լին՝ անգլիացի դերասանուհի:

-1990 թ. հուլիսի 7-ին ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն եւ Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունենում Հռոմում:

 

Հետաքրքրական է

Անագ (լատ.՝ Stannum), քիմիական նշանը՝ Sn (կարդացվում է՝ ստաննում)՝ տարրերի պարբերական համակարգի 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 50, ատոմական զանգվածը՝ 118, 69։

Կոնկրետ հայտնի չէ, թե մարդն առաջին անգամ երբ է ծանոթացել անագին։ Անագը եւ դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Անագի մասին հիշատակվում է Հին Կտակարանի նախնական գրքերում։ Անագի եւ պղնձի համաձուլվածքները, այսպես կոչված՝ անագե բրոնզները, ենթադրվում է, որ օգտագործվել են Ք. ա. ավելի քան 4000 տարի առաջ։ Իսկ հենց անագ մետաղին մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ՝ մեր թվարկության 800-ականներին։ Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք եւ զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը։

Դեռեւս Ք.  ա. 4-րդ հազարամյակի վերջին, պղնձի եւ անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը։ Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին պղինձն ու անագը համատեղ ձուլելով։ Բրոնզը դեղին էր, շատ ամուր եւ գեղեցիկ։ Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ։ Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է բրոնզի դար անունը ։

Անագի համաշխարհային պաշարները Հարավային Ասիայում են, հիմնականում Չինաստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Թայլանդում։ Ինչպես նաեւ խոշոր հանքավայրեր կան Հարավային Ամերիկայում (Բոլիվիա, Պերու, Բրազիլիա) եւ Ավստրալիայում։

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am