1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիան ՆԱՏՕ-ի առաջին երկրներից էր, որը վավերացրել է  Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ռազմական դաշինքին և վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի հայտնել է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։

«Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում:

Ավելի վաղ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են արձանագրություններ երկու սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին: Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքի անդամ կդառնան այն բանից հետո, երբ փաստաթղթերը վավերացվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]