Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին ցուցաբերվեց 9 միլիոն դրամից ավելի օժանդակություն

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում «Հայաստանի Մանուկներ» 
հիմնադրամին ցուցաբերվեց 9 միլիոն դրամից ավելի օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդրամի և ԱյԴԻ բանկի համատեղ հարթակի «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս և հունիս ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 9.107.498 դրամ, փոխանցվել է «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ  Իդրամի և ԱյԴի բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է կրթությունը:

Նա շեշտեց, որ այն ի սկզբանե եղել է սոցիալական նախաձեռնություն և շուրջ երկու տարի է՝ Իդրամը և ԱյԴի բանկը համատեղ փորձում են փոքր քայլերով շատ մեծ օժանդակություն ցուցաբերել տարբեր շահառուների՝ սկսած զինվորներից, մանուկներից , նաև՝ տարբեր կրթական ծրագրերի:

«Սա ընկերությունների հերթական ծրագիրն է, որը միտված է կրթության զարգացմանը Հայաստանում և հատկապես մարզերում: «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի հետ միասին հավատացինք, որ մեկ երեխայի կրթելով՝ կարող ենք կառուցել կայուն ու ապահով ապագա մեր պետության համար»,-ասաց Քդեյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]