1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում բացվեց Իլյուզիաների առաջին թանգարանը

Գյումրիում բացվեց Իլյուզիաների առաջին թանգարանը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈւԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում բացվեց    Իլյուզիաների  առաջին թանգարանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեև մի քանի օր է, ինչ թանգարանը բաց էր այցելուների առաջ, պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին՝ Շիրակացի 50/Ա հասցեում։

Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:

Թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ  հիմնադրման գաղափարն ինքն ու ընկերն ունեցել են դեռ 3 տարի առաջ։ Հավանական վայր ընտրել են Երեւանն ու Գյումրին, բայց որոշել ընտրել զբոսաշրջությամբ ակտիվ Գյումրին։

«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երեւույթները հանդիպում են։ Ցուցանմուշներից ամեն մեկը առանձին ծրագիր է։ Հուսամ, շատ շուտով սա կդառնա Գյումրու նոր այցեքարտը»,-ասաց Ամիրխանյանը՝ անկեղծանալով՝ սկզբում շատ հեշտ է թվացել թանգարան բացելը, բայց բավականին բարդ ընթացք է ունեցել:

Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ի՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (EU4B ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

                      

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]