Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկել են Բագրատաշենի նոր կամրջի որակի թեստավորման աշխատանքները. կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման

Մեկնարկել են Բագրատաշենի նոր կամրջի որակի թեստավորման աշխատանքները. 
կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։ Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։

Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]