Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարևոր նախաձեռնություն՝ զեղչերի հանդեպ հավատը վերականգնելու համար. ՄՊՀ նախագահը ներկայացրեց նոր նախագիծ

Կարևոր նախաձեռնություն՝ զեղչերի հանդեպ հավատը վերականգնելու համար. ՄՊՀ 
նախագահը ներկայացրեց նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նոր նախագիծ, որը Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարևոր նախաձեռնություն է համարում՝ զեղչերի, ակցիաների հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ստացավ 55 կողմ ձայն:  

«Նախագծերով առաջարկվում է սահմանել ակցիայի սահմանումն ու դրա տեսակները, մասնավորապես զեղչը  և ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, սահմանել զեղչի հասկացությունն ու կիրառման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ 3 ամիս, զեղչի հաշվարկումը, ելակետային գին և այլն, տարանջատել զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը»,-ասաց Գևորգյանը:

Ըստ նրա՝ նախագծով առաջին հերթին ցանկանում են դաշտը հստակ կարգավորել,  ինչը առաջինը հնարավորություն կտա պաշտպանել սպառողների շահերը, երկրորդը, որ տնտեսավարողներն ավելի կանխատեսելի միջավայրում իրենց գործունեությունը ծավալեն, և երրորդը, որ հանձնաժողովը սկսի իրականացնել իր կանխարգելիչ ֆունկցիան:

«Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,-ասաց ՄՊՀ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]