1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն. Չինաստանը ներսից ճանաչելու լավագույն մեկնակետերից մեկը

Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն. Չինաստանը ներսից 
ճանաչելու լավագույն մեկնակետերից մեկը

ՇԱՆԴՈՒՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Շանդուն նահանգն այն երեք նահանգներից մեկն է, որն առաջատար դեր է խաղում երկրի տնտեսական կյանքում:

Ճանաչողական այցով Չինաստանում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շանդուն նահանգի ժողովրդական կառավարության արտաքին կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լին Հայբինն առանձնացրեց, որ նահանգը պատրաստակամ է համագործակցության եզրեր գտնել Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

«Ինչպես ամբողջ աշխարհին է հայտնի հայկական կոնյակը, այնպես էլ մեր նահանգը  հայտնի է իր գարեջրով»,-ընդգծելով նահանգի առանձնահատկությունները՝ ասաց նա:

Լին Հայբինը, հայ-չինական  համագործակցությանն անդրադառնալով, ընդգծեց, որ այժմ Շանդուն նահանգում է ապրում ազգությամբ հայ Նունեն, ով ամուսնացել է չինացի գյուղատնտեսի հետ: «Այս օրինակը կարող է հիմք ծառայել մեզ համար և ապացույցն է այն բանի, որ լեզվական և մշակութային տարբերությունները խոչընդոտ չեն մեր երկու ժողովուրդների մերձեցման համար»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային` Հայբինը շեշտեց, որ չինական իշխանությունների համար առաջնահերթը մարդկանց առողջությունն է, և Չինաստանը հետևողական պայքար է մղում համավարակի  դեմ: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք, ով մուտք է գործում երկիր, պետք է անցնի 14 օրյա կարանտին:

Նա ընդգծեց, որ Չինաստանում խստագույն պայքար է մղվում համավարակի տարածման դեմ, և մարդիկ, այդ ամենը գիտակցելով, միշտ կրում են դիմակներ:

Հայբինի խոսքով՝  Շանդունը կարող է հրաշալի մեկնարկային կետ լինել նրանց համար, ովքեր ուզում են և սկսում են Չինաստանը ճանաչել ներսից:

Շանդունը Չինաստանի նահանգներից մեկն է, որն ունի 16 պրեֆեկտուրա, 140 քաղաք: 2020 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը գերազանցում է 101 միլիոնը: Այս նահանգում են գտնվում  Տայի լեռը, Դեղին ծովը: Այստեղ է ծնվել Կոնֆուցիոսը: Մարզկենտրոնը Ջինան քաղաքն է:

Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն է, ինչին գումարվում են նաև հրաշալի բնապատկերները: Երկուսի համադրման արդյունքում նահանգը դարձել է չինական մշակույթի միաձուլման կենտրոն, որտեղից կարելի է սկսել Չինաստանի ճանաչումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]