Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Իսրայելը վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը

Իսրայելը վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Օրնա Բարբիվայը նշել է, որ այս քայլն արտացոլում է Իսրայելի կենտրոնացումը Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։

Նա հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել թուրք-իսրայելական առաջին համատեղ տնտեսական համաժողովը վերջին տասնամյակում։

Ըստ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության՝ Ստամբուլի գրասենյակի վերաբացումը կօժանդակի ներկայումս թուրքական շուկա արտադրանք արտահանող շուրջ 1540 իսրայելական ընկերություններին և կամրապնդի նրանց բիզնես գործունեությունն այս շուկայում։

Թուրքիան Իսրայելի տնտեսության համար չորրորդ կարեւորագույն առեւտրային գործընկերն է։ Իսրայելի և Թուրքիայի միջև գոյություն ունի  ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 1-ից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]