1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի թեստային սակարկությունները կկայանան հուլիսի 21-ին

 ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի թեստային սակարկությունները կկայանան հուլիսի 21-ին

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեստային սակարկությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում կկայաննան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում:

Վաճառքի կհանվի հլածուկի ձեթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում: «Ոոշված Է ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում թեստային սակարկությունների անցկացման ժամկետը: Սակարկությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում:

Վաճառքի կհանվի հլածուկի ձեթ: Մասնակցության կհրավիրվեն միության բոլոր երկրների ներկայացուցիչները: Թեստային սակարությունների անցկացումը թույլ կտա մոդելավորել եւ մշակել առեւտրի պայմանները ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի շրջանակներում»,- ասել Է նա: Նաեւ ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ միության ընդհանուր սակարանային ապրանքային շուկայի կազմավորումը նախատեսված Է Ռազմավարություն – 2025 ծրագրով: Ըստ որում, ԵԱՏՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ ապրանքների սակարանային առեւտրի զարգացման ծրագիրը պլանավորվում Է հաստատել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]