Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մի դրամի ուժը» ծրագրի հուլիսի ողջ գումարը կուղղվի «ՔայլՏեք» ընկերությանը. ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Մի դրամի ուժը» ծրագրի հուլիսի ողջ գումարը կուղղվի «ՔայլՏեք» ընկերությանը. 
ստորագրվել է համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդրամի, IDBank-ի և ՌեԱրմենիա հարթակի միջև ստորագրված նոր համագործակցության հուշագրով «Մի դրամի ուժը» ծրագրում պարբերաբար կընդգրկվեն «ռեԱրմենիա» հարթակում առկա նախագծերը, իսկ հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժը» ծրագրի ողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՔայլՏեք» ընկերությունը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք՝ «MetaGait» սարքը, որը հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին օգնում է վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի  խոսքով ընկերությունները հուշագիր են ստորագրում  «ռեԱրմենիա»-ի հետ՝ դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով «MetaGait» սարքավորումների արտադրությանը: «Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր  հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում»,-ասաց նա:

Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ նմանատիպ համագործակցությունները կրելու են շարունակական բնույթ:

«ռեԱրմենիա»  հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ  սա  համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող ծրագրեր: Այդ նախագծերը ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։

«Եվ այսօր  Իդրամը, IDBank-ը և «ՔայլՏեք» ընկերությունը «ռեԱրմենիա» հարթակում  կսկսեն համագործակցել ու ներգրավել այլ միջոցներ, գործընկերներ՝ մեծ խնդիրներն արդեն միասին լուծելու նպատակով: «ռեԱրմենիա» հարթակը ստեղծվել է հենց այս նպատակով, երբ 2020 թվականի պատերազմից  հետո հասկացանք, որ մեր ամենամեծ բացը հենց իրարից առանձին, պառակտված գործելն է և միակ լուծումը համախմբվելն է, բայց ոչ թե միայն խոսքով՝ այլ գործով: Այսօրվա համագործակցությունն էլ դրա վառ օրինակ է: Իսկ ինչ վերաբերվում է  MetaGait» սարքավորմանը, այն բացառիկ արտադրանք է:  Բացի նրանից, որ այն այսօր մեր վիրավոր զինվորների խնդիրներն է լուծում նորարարական ձևով, այլև ամբողջ աշխարհն է կարողանալու այս պրոդուկտից օգտվել»,-ասաց նա:

«ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր նոր համագործակցություն օգնում է ստեղծել մի նոր սարք, որը ևս մեկ զինվորի վերականգնվելու և բնականոն կյանք վերադառնալու հնարավորություն է ընձեռում:

«Սարքը անշարժունակ անձի համար քայլքի իմիտացիա ստեղծելու գործառույթից բացի, այժմ ունի VR միջավայր, որտեղ շահառուները կկարողանան խաղալ տարատեսակ խաղեր՝ վիրտուալ տիրույթում շարժվելու հնարավորությամբ: Խաղում հաշմանդամություն ունեցող անձը տեղափոխում է ուրիշ աշխարհ, որտեղ ինքը քայլում է, անում է այն գործողությունները, որը չի կարող անել իրական աշխարհում։ Բայց սա իրենից ենթադրում է նաև վերականգնող, աջակցող, կանխարգելող միջոց»,- ասաց Դավիթ Արսենյանը:

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ «Մի դրամի ուժը» ծրագրում ներդրում ունենալու համար պետք է ընդամենը վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով:

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10.500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]