Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Ռադայում հայտրարարել են, որ օտարերկրյա դոնորները  գրեթե 11 միլիարդ դոլար են ուղղորդել Ուկրաինայի բյուջե

 Ռադայում հայտրարարել են, որ օտարերկրյա դոնորները  գրեթե 11 միլիարդ դոլար են ուղղորդել Ուկրաինայի բյուջե

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա դոնորները փետրվարի 24-ից Ուկրաինային են տրամադրել 10,88 միլիարդ դոլար նրա պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, վերջին ժամանակներս այդ միջոցների հոսքը մեծանում Է: Հուլիսի 6-ին այդ մասին հայտնել Է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 24-ց մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամակահատվածի տվյալներով՝ միջազգային գործընկերների կողմից պետբյուջեի ֆինանսավորման ծավալը կազմել Է 322,5 միլիարդ գրիվնա (10,88 միլիարդ դոլար)»,- գրել Է նա Telegram-ալիքում: «Տեմպերի ըմբռնման համար նշենք, որ միայն վերջին երկու շաբաթում ֆինանսավորման գումարն ավելացել Է 46 տոկոսով կամ 101,8 միլիարդ գրիվնայով (3,44 միլարդ դոլարով)»,- հավելել Է պատգամավորը:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն անցյալ շաբաթ հայտնել Է, որ բյուջետային ծախսերն այս պահին կազմում են 250 միլարդ գրիվնա (8,45 միլիարդ դոլար), հարկերից եւ մաքսերից մուտքերը՝ 70 – 100 միլիարդ գրիվնա (2,35  - 3,4 միլիարդ դոլար): Նրա խոսքով՝ պակասուրդը կազմում Է ամսական 4 – 5 միլիարդ դոլար, այն հատուցում են միջազգային օգնության եւ փոխառությունների հաշվին:

Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններն արեւմտյան երկրների հետ համաձայնության են եկել գրեթե 29 միլիարդ դոլար գումարի ֆինանսական օժանդակության շուրջ: Շմիգալը հայտարարել Է, որ  Ուկրաինայի կողմից սպասվող օգնության ծավալը կազմել Է շուրջ 20 միլիարդ դոլար: Լուգանոյում Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են երկրի վերականգնման պլանը, որը նախատեսում Է ծախսեր 750 միլիարդ դոլարի ծավալով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]