Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնում Աշտարակի բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնում Աշտարակի 
բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի. Նրանցից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված տուժածներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղից հիվանդներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]