1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մուհամեդ Բարքինդոյի ժամկետը լրանում Էր հուլիսի վերջին

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մուհամեդ Բարքինդոյի ժամկետը լրանում Էր հուլիսի վերջին

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, որի մահվան մասին հուլիսի 6-ին հայտնել Է Նիգերիայի պետական ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Մելե Կյարին, ավարտել Էր կազմակերպության ղեկավարի պաշտոնավարումը. նրա լիազորությունների ժամետը լրանում Էր 2022 թվականի հուլիսի վերջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Նիգերիայի պետական նավթընկերության ղեկավարը, Բարքինդոն մահացել Է անցյալ գիշեր, մահվան պատճառը չի հաղորդվում: Մահվանից ոչ շատ առաջ ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը Նիգերիայում հանդես Է եկել միջազգային Էներգետիկական խորհրդաժողովում, իսկ այնուհետեւ հանդիպել Է երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ: Հունվարի սկզբին ՕՊԷՔ-ի երկրների նախարարները կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են  ընտրել Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ Գայսին: Նա պետք Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնի 2022 թվականի օգոստոսի 1-ին: Ալ Գայսն ՕՊԷՔ-ում Քուվեյթի պատվիրակությունը գլխավորել Է 2017 թվականից մինչեւ 2021 թվականը: Նրա թեկնածությունը ցուցակում եղել Է միակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]