Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում հունիսի համար ռեկորդային թվով հոսպիտալացումներ են արձանագրել շոգի պատճառով. Kyodo

Ճապոնիայում հունիսի համար ռեկորդային թվով հոսպիտալացումներ են արձանագրել շոգի պատճառով. Kyodo

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի այն բնակիչների թիվը, որոնք հունիսին հոսպիտալացվել են ջերմահարվածի  պատճառով, կազմել Է 15 657, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ Է այդ ամսվա համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ներկայիս թիվն ավելի քան կրկնապատիկ գերազանցել Է նախորդ հակառեկորդը, որն արձանագրվել Էր 2011 թվականի հունիսին, երբ հիվանդանոցներ Էին տեղափոխել 6 980 մարդու: Բացի դրանից, 17 հոսպիտալացվածներ մահացել են, ինչը նույնպես դարձել Է հակառեկորդ:

Նաեւ հիվանդանոց ընդունված 439 մարդ ստիպված երեք շաբաթ մնացել Է բուժհիմնարկներում բուժումն ավարտելու համար: Ճապոնիայում ամբողջ անցյալ շաբաթ դիտվել Է ռեկորդային տապ գրեթե 150 տարվա ընթացքում: Տոկիոյում օրվա միջին ջերմաստիճանը գերազանցել Է Ցելսիուսի 32 աստիճանը, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում ջերմաչափի սյունը բարձրացել Է 40 աստիճանի նշագծից վեր: Երկրում առավել շոգ եղանակի շրջանը բաժին Է ընկնում հուլիսին եւ օգոստոսին: Տեղի իշխանությունները բնակչությանը հորդորում են կրել գլխարկներ, գործածել ավելի շատ հեղուկներ եւ սահմանափակել արեւի տակ մնալու ժամանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]