1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմով

«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ 
երիտասարդի մասին ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:

AMERIKATSI - Official Trailer from National Cinema Center on Vimeo.

«Շատ ուրախ եմ, որ ֆիլմի պրեմիերան կայանում է հենց Հայաստանում, մենք պետք  է աշխարհին հպարտությամբ ծանոթացնենք հայկական արտադրանքի հետ, նշենք, թե որտեղից է ամեն ինչ սկսվել: Սա իմ ընկերության՝ PEOPLE OF AR Productions-ի արտադրանքն է, ու կարող եմ նշել, որ «Ամերիկացի» ֆիլմը 100 %-անոց հայկական արտադրանք է, այն նկարահանել ենք Հայաստանում»,-նկատեց Արման Նշանյանը:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են 2020-ի փետրվարին: Սակայն համավարակի սկսվելուն պես նկարահանումները դադարեցվել են:

«Մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝  Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, այդ պահին պարզապես չկարողացան ժամանել Հայաստան»,-նշեց նա:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք: Ի տարբերություն «Սողոմոնի երգերը» ֆիլմի, այս ֆիլմում Արման Նշանյանը, որպես դերասան, հանդես չի գալիս: Ինչպես ինքն է նշում՝ որպես դերասան իր ներգրավվածությունն օրինաչափ չէր լինի։

«Ինքս ինձ չտեսա խորհրդային տարիների մասին պատմող ֆիլմում, չէի հավատա ինքս ինձ։ Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք: Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»,-մանրամասնեց «Արմենպրես»-ի զրուցակիցն՝ ընդգծելով, որ ֆիլմի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների արժանացած Մայքլ Գուրջյանն է:

«Մայքլի հետ ծանոթացանք իմ հարազատներից մեկի շնորհիվ, ով ասաց, որ Մայքլը հետաքրքիր սցենար ունի: Երբ կարդացի սցենարը, շատ հավանեցի.այն համամարդկային թեմա է, մեծ ասելիք ունի, իսկական կինո է։ Իսկապես շքեղ ֆիլմ ենք ստացել այն առումով, որ կարողացել ենք նաև ցույց տալ մեր հայկական մշակութային արժեքները»,-ասաց Արմանը՝ նշելով, որ իր ընկերության ֆիլմերը նախատեսված են ոչ միայն Հայաստանի և հայերի համար։

«Ամերիկացի»  ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով փրկված և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]