Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 23 հարց: Խորհրդարանը նախատեսում է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]