Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք ավելի խելացի խաղ ցուցադրեցինք. Եղիշե Մելիքյան

Մենք ավելի խելացի խաղ ցուցադրեցինք. Եղիշե Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Կլուժ»-ի դեմ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքից:

«Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առկա էին մինչ խաղը՝ գրանցված արդյունքը համարում եմ նորմալ: Տղաներն արեցին առավելագույնը: Մենք շատ լավ վերլուծել էինք հակառակորդին: Ես նույնիսկ մեկնել էի Ավստրիա դիտելու նրանց ընկերական խաղերը: Մեզ հաջողվեց փակել հակառակորդի ուժեղ կողմերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մելիքյանը:

Մասնագետի խոսքով` բարդ է 10 օրերի ընթացքում նոր թիմ ստեղծել և սկսել պայքարը Չեմպիոնների լիգայում:

«Մեզ համար առավել դժվար է լինելու պատասխան հանդիպումը: Մենք ավելի խելացի խաղ ցուցադրեցինք»,-ասել է մասնագետը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ռումինական «Կլուժ» ակումբին։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։30-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]