1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԽՄԿ-ի աջակցությամբ սահմանամերձ Շիկահողում 40 հա հողատարածք է մելիորացվել․ գյուղը դեռ ջրի խնդիր ունի

ԿԽՄԿ-ի աջակցությամբ սահմանամերձ Շիկահողում 40 հա 
հողատարածք է մելիորացվել․ գյուղը դեռ ջրի խնդիր ունի

ԿԱՊԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող համայնքում 40 հեկտար հողատարածք է մելիորացվել (խմբ. հողերն արմատապես բարելավող կազմակերպական տնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր)։ Շիկահող համայնքի ղեկավար Զորիկ Նավասարդյանը նշեց, որ համայնքում ներկայումս բնակվում է 192 բնակիչ, գյուղը ունի 52 տնտեսություն։ 

«Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ունենք արգելոց, որի աշխատակիցների մեծ մասը շիկահողցի են, կարի արտադրամաս, որտեղ 13 ընտանիք ունի մշտական եկամուտ։

Խնդիրները հիմնականում կապված են ոռոգման համակարգի և խմելու ջրի հետ։
Օրինակ՝ ջրային պաշարները մինչև հասնում են դաշտեր, բերքը չորանում է, իսկ խմելու ջրի մասով՝ մայրուղային խողովակի փոփոխության և ֆիլտրացման համակարգի ներդրման կարիք կա, ինչպես նաև նոր ջրավազան պետք է կառուցվի։ Պետք է նաև մշակույթի տուն
ը վերանորոգենք, տանիքը փոխենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շիկահողի համայնքապետը։

Համայնքի ղեկավարը նշված բոլոր խնդիրները ներկայացրել է Կառավարությանը։ Նավասարդյանը ասաց, որ սուբվենցիոն ծրագրերը ընթացքի մեջ են և համայնքապետարանի ուժերով պետք է լուծում ստանան։

«Պատերազմից հետո գյուղը ոչ մեկ չի լքել։ Իհարկե, կորուստներ ունեցել ենք՝ արոտավայր ենք կորցրել,  Ճանապարհների հետ կապված խնդիրն արդեն լուծված է՝ առանց խոչընդոտի բնակիչները կարողանում են Կապանից դեպի Շիկահող տեղաշարժվել և հակառակ ուղղությամբ։ Զբոսաշրջիկներ նույնպես գալիս են մեր գյուղ, մասնավոր տուրիստական կազմակերպություններ կան, որոնք տարբեր տուրեր են կազմակերպում դեպի Շիկահողի գեղատեսիլ վայրեր»,- ասաց Նավասարդյանը։

Համայնքապետի խոսքով՝ ձմռանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միանվագ 280 հազար դրամ է տրամադրել Շիկահողի յուրաքանչյուր բնակչին վառելափայտ գնելու համար, նաև օգնել սննդով և սերմով, իսկ ընկերության ամենամեծ ծրագիրը 40 հեկտար հողատարածքների մելորացումն է։

Գյուղի բնակիչ Տիգրան Հովհանիսյանը, ով ներկայումս  մելիորացված անասնակեր է ցանում ու վաճառում, շատ բարձր է գնահատում Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությունը։

«Կարմիր խաչը շատ կարևոր գործ է արել գյուղացու համար, գյուղը նոր շունչ է ստացել։  Հիմա բոլոր գյուղացիներին այդ հողամասերը հասանելի են։ Ես, օրինակ՝ անասնակեր եմ ցանում, որը վաճառում եմ և իմ անասուններին կերակրում։ Մինչ այդ բնակիչները հնարավորություն չունեին այդ հողերը օգտագործել (թուփ ու մոշ էր աճել, թմբեր կային), որևէ բան ցանելու համար գրեթե անպիտան էին»,- ասաց Հովհաննիսյանը։

Շիկահողում արդեն մեկ տարի է՝ գործում է գյուղի կարի արտադրամասը, որը կյանքի է կոչվել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։ Կարի արտադրամասը պատվերով արտահագուստ և համազգեստ է կարում տարբեր կառույցների և կազմակերպությունների համար։

«Առաջին հերթափոխը առավոտյան ժամը տասին գալիս է և մինչև երեքը աշխատում, իսկ երկրորդ հերթափոխը ժամը երեքին գալիս է յոթին աշխատանքը ավարտում, իսկ եթե պատվերը շատ է լինում, մնում ենք արտաժամյա աշխատանքի։ Արհեստավարժ դերձակը կարող է մեկ օրում մեկ համազգեստ կարել։

Մեկ տարվա համար ֆինանսավորում ստացել ենք, յուրաքանչյուր աշխատակից ստանում է 55 հազար դրամ գումարած համազգեստի շահույթը։ Հուսով ենք, որ ֆինանսավորումը կշարունակվի, և մենք կկարողանանք մշտական աշխատանք ունենալ»,- ասաց Շիկահողի կարի արտադրամասի հսկիչ, 75-ամյա Մայիսկա Հովհաննիսյանը։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]