Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ առկա  խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]