Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և  հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր  զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մեձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]