Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Հուլիսի 8-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Արցախում հուլիսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]