Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Գուտերեշը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի վերականգնումը

Գուտերեշը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:

«Մենք հիմք ենք պատրաստում կարևորագույն ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման համար: Սա երկար ճանապարհ է, բայց այն պետք է սկսել հիմա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը միջազգային գործընկերների հետ միասին Ուկրաինայում օգնություն է ցուցաբերում գրեթե 9 միլիոն մարդու։ «Մենք նաև աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ՝ չպայթած զինամթերքի, ականների և կասետային զինամթերքի սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]