Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ հոսպիտալացվել է

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Ճապոնիայում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 14300 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 5-ին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները։

Շաբաթվա ընթացքում շոգի պատճառով հոսպիտալացման ցուցանիշն աճել է 3,2 անգամ։ Միաժամանակ, հունիսին ողջ երկրում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 15657 մարդ, ինչը այս ամսվա համար բացարձակ ռեկորդ է՝ ըստ վիճակագրության:

Ճապոնիայում անցած շաբաթ ռեկորդային ջերմային ալիք է գրանցվել վերջին 150 տարվա կտրվածքով: Տոկիոյում միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է  32 աստիճանը, իսկ երկրի որոշ շրջաններում ջերմաչափերի սլաքները բարձրացել են 40 աստիճանից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]